News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում հաստատեց մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները:

Նախագծով առաջարկվում է հաստատել անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները, ինչը ոչ միայն հնարավորություն կընձեռի արագ, առանց բյուրոկրատական քաշքշուկների կամ կամայականության կայացնել օբյեկտիվ ու հիմնավոր որոշում անձին որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու վերաբերյալ, այլ նաև կբացառի կոռուպցիոն դրսևորումները, ինչպես նաև կընձեռի հնարավորություն պաշտպանվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին կամայական որոշումներից:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանեց մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատություններում, որակի նվազագույն չափորոշիչները:

Նախագծում ներկայացված են սոցիալական աջակցության այն տեսակների չափորոշիչները, որոնք մինչ այժմ կա՛մ կարգավորված չեն եղել, կա՛մ կարգավորված են եղել մասնակի: Այդ իսկ պատճառով, Նախագծում որևէ անդրադարձ չի արվում անվտանգ վերադարձի կազմակերպմանը, միանվագ դրամական փոխհատուցման տրամադրմանը և սոցիալական այլ աջակցություններին:

Նախագծում մասնավորեցվում է կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները՝ ներկայացնելով թե՛ քանակակական, թե՛ որակական պահանջներ:

Տպել
Ամենաշատ