News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում մեկ տարով երկարացրեց Գրենոբլի տեխնոլոգիական համալսարան ընդունված Միքայել Խաչատուրի Մարգարյանի տարկետման իրավունքը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նրանդեռ 2020-ի օգոստոսին տրվել էր տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2022 թվականի ձմեռային զորակոչը:

Համալսարան (Գրենոբլ) ժամանելիս հափշտակել են Մ. Մարգարյանի անձնական փաստաթղթերը (անձնագիր, վիզա, բանկային քարտեր): Չունենալով անձնական փաստաթղթեր՝իր ուսումը սկսել է 2021 թվականի սեպտեմբերին՝ 2020 թվականի փոխարեն, որն էլ պետք է ավարտվի 2023 թվականի դեկտեմբերին` 2022 թվականի փոխարեն:

Այս որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Մ.Մարգարյանին ավարտելու ուսումնառությունը:

Տպել
Ամենաշատ