News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնին Վարշավայում ստորագրել են մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է հանձնաժողովից:

«Ուրախ եմ, որ մեր կառույցների միջև համագործակցային կապերը բազմաբովանդակ զարգանում են:  Լեհ գործընկերների հետ այս հանդիպումը 2020 թվականից առ այսօր թվով 6-րդն է, ինչն անկասկած մեր երկու մարմինների միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է»,-իր խոսքում նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նա ընդգծել է, որ համատեղ ծրագրերի շրջանակում Հայաստանում լեհական փորձի ներդրմանն ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվել, այդ թվում՝ օրենսդրական կարգավորումներ են սահմանվել զեղչերի կիրառման ոլորտում: Բացի այդ, այժմ նախապատրաստվում է նոր օրենսդրական նախաձեռնություն՝ առևտրային ցանցերի և մատակարարների  միջև իրավահարաբերությունները կանոնակարգելու, մասնավորապես վճարումների հետաձգումների հարցերը կարգավորելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ