News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի Ազգային անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումները, որոնք լուրջ մարտահրավեր են ողջ միջազգային հանրությանը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռյոնհափ»-ին։

«Խորհուրդը նշել է այն փաստը, որ Հյուսիսային Կորեայի վերջին սադրանքները կատարվել են այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդիպում է անցկացնում՝ քննարկելու համար հյուսիսկորեական հրթիռային արձակումների հարցը, եւ հանդես է եկել այդ գործողությունների վճռական դատապարտմամբ, որոնք մարտահրավեր են ողջ միջազգային հանրությանը, եւ դրանց հանդեպ աչք փակել չի կարելի»,- գործակալությունը մեջբերել է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի հաղորդագրությունը։

Խորհուրդը նաեւ հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել ռազմական համագործակցությունը Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ եւ միջոցներ ձեռնարկել հհարավկորեական եւ ամերիկյան ուժերի համատեղ պաշտպանունակության բարձրացման համար։

«Նախազգուշացվել է, որ Հյուսիսային Կորեայի սադրանքները կարժանան ուժով գերազանցող պատասխանի, ինչն արդեն ցուցադրվել է, մասնավորապես, ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակրի երկրորդ տեղակայմամբ Ճապոնական ծովում»,- նշվել է «Ռյոնհափ»-ի հաղորդագրությունում։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն, իր հերթին, ասել է, որ իշխանություններն «անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն՝ պաշտպանելու համար մարդկանց կյանքն ու անվտանգությունը»՝ Հյուսիսային Կորեայի շարունակվող սադրանքների ֆոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ