News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բուրկինա Ֆասոյի նոր զինվորական ղեկավար Իբրահիմ Թրաորեն պաշտոնապես նշանակվել է երկրի նախագահ, տեղեկացրել է «Ֆրանս պրես» գործակալությունը։

«Կապիտան Իբրահիմ Թրաորեն չորեքշաբթի նշանակվել է Բուրկինա Ֆասոյի նախագահ»,- նշվել է հաղորդագրությունում։

Սեպտեմբերի վերջին ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ զինվորականների խումբը Բուրկինա Ֆասոյում՝ կապիտան Իբրահիմ Թրաորեի գլխավորությամբ, հայտարարել է երկրի անցումային կառավարության, որը ղեկավարում էր փոխգնդապետ Փոլ-Անրի Սանդաոգո Դամիբան, լիազորությունների դադարեցման եւ կառավարությունը ցրելու մասին։ Դամիբան հայտարարել էր, որ պատրաստ է հեռանալ, եթե խռովարարները մի քանի պայմաններ կատարեն։

Երեքշաբթի նոր ղեկավարության հետ բանակցելու համար Բուրկինա Ֆասո է ժամանել Արեւմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցության (ՀԱՊՏԸ) պատվիրակությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ