News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Օրհուսի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես են վիկինգները մշակել հին հռոմեական ապակին եւ ուլունքներ ստացել, գրել է Archaeological and Anthropological Sciences ամսագիրը։

Ապակին դեֆիցիտ ապրանք էր վաղ միջնադարում, եւ այդ ժամանակ լքված հռոմեական եւ բյուզանդական շինությունների մոզաիկաները սկեցին թալանել հանուն գունավոր ապակե խորանարդիկների, որոնք կոչվում էին տեսերներ։ Դրանք այնտեղից տեղափոխվում էին հյուսիս, որտեղ վաճառվում էին դանիացիներին։

Գիտնականներն ուսումնասիրել են ապակին էլեկտրոնային միկրոզոնդի օգնությամբ, ինչպես նաեւ պարզել են որոշ նմուշների իզոտոպային կազմը։ Նրանք հաստատել են, որ սկանդինավցիներն օգտագործել են հռոմեական եւ ուշ անտիկ դարաշրջանի ապակին, ներառյալ եգիպտականը։

Սպիտակ ուլունքները նրանք ստացել են ցածր ջերմաստիճանում ապակին վերաձուլելու եւ սուսալ ոսկու հետ միաձուլելու միջոցով։ Առաջանում էին պղպջակներ, որոնք էլ ուլունքները դարձնում էին սպիտակ եւ ոչ թափանցիկ։ Կապույտ կիսաթափանցիկ ապակի ստանում էին միացությանը կապար եւ կալցիում ավելացնելով։

Գույների բազմազանությունը վկայում է այն մասին, որ ապակուն ավելացնում էին բյուրեղներ, ներառյալ սեւ, կարմիր, կանաչ եւ դեղին։

Մինչեւ հիմա հնագետները ենթադրում էին, թե վիկինգները պարզապեղ ուլունքներն ստանում էին հռոմեական ապակուց՝ դրա գույնը չփոխելով։ Բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սկանդինավցիներն անհամեմատ ավելի հմուտ էին ապակին հալեցնելու գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ