News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ավելի շատ բան կարելի է անել, քան արդարադատության նախարարի։ Խոսքը, մասնավորապես, արդար դատական համակարգի ստեղծման մասին է։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում,  Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության մասին քննարկման ժամանակ, հոկտեմբերի 6-ին ասել է թափուր պաշտոնի թեկնածուներից մեկը՝ հանրապետության արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիները վերջին 30 տարում հոգնել են լսել, որ դատարաններն այլեւս այնպիսին չեն լինի, ինչպիսին վերջին տասնամյակների ընթացքում էին։ «Հոգնել են նաեւ իմ խոսքերից, քանի որ ես այդ մասին ասում եմ մոտ 20 տարի։ Ես չեմ ասում, թե քիչ բան է արվել այն բանի համար, որպեսզի մենք մեր երազանքի դատարաններն ունենանք։ Այնուամենայնիվ, անգամ ներկա իշխանությունն է քանիցս ասել, որ դատական համակարգի փոփոխությունները բավարար չեն»,- նշել է Անդրեասյանը։

Նախկին նախարարը խոստացել է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում կգործի արդար։ «Իսկ դա միանգամայն բավական է այն բանի համար, որպեսզի ավելին անեմ դատական համակարգի համար, քան բոլոր նախկին  պաշտոններում։ Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը։ Եվ սա իրապես իմ երազանքին մոտենալու հնարավորություն է»,- ասել է թեկնածուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ