News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մինչեւ խաղաղության պայմանագիրը չկնքվի, ես անձամբ որեւէ հույս չեմ ունենալու, որովհետեւ շատ փոքր վստահություն ունեմ մեր հարեւանների նկատմամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք տեսնում ենք ճանապարհ, որով կարելի է գնալ, կստացվի, թե ոչ... տեսնում ենք, որ ներգրավված են միջազգային գործընկերներ», - ասաց նա։

Անդրադառնալով խոսակցություններին, որ Հայաստանն ինչ-որ զիջումների դիմաց է փորձում խաղաղության պայմանագիր կնքել, Ալեն ՍԻմոնյանն ասաց. «Բոլոր հետագա հայտարարությունները, որ կհնչեն, որ այս բանակցությունները կամ հնարավոր խաղաղության պայմանագիրը ինչ-որ բանի դիմաց են, դրանք իրենց տակ ոչ մի հիմք չեն կարող ունենալ»:

Հարցին, թե արդյոք Պրահայում որեւէ փաստաթուղթ կարող է ստորագրվել, ԱԺ նախագահը պատասխանեց. «Որեւէ փաստաթուղթ չկա, որովհետեւ սա նոր ֆորմատ է: Ֆրանսիայի նախագահը, որը ԵՄ նախագահն է եւ երկու երկրների ղեկավարները, սա լիովին նոր ֆորմատ է, որից մենք շատ ավելի մեծ սպասումներ ունենք: Եթե մենք խոսում ենք Մինսկի խմբի համանախագահների եւ Մինսկի խմբի գործունեության մասին, ես այսօր կարող եմ արձանագրել, որ մենք ունենք ավելի բարձր ֆորմատի վիճակ: Եթե այն ժամանակ համանախագահների մակարդակով էինք, այսօր Ռուսաստանը նախագահի մակարդակով ներգրավված է այս պրոցեսի մե, Ֆրանսիան նախագահի մակարդակով ներգրավված է, ԱՄՆ-ն պետքարտուղարի մակարդակով է ներառված»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նրանք մանդատ չունեն, ինչպես ունեցել է Միսնկի խմբի համանախագահությունը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Դե եթե այդ բանակցությունները, այդ ֆորմատները տեղի ունենան, կողմերը համաձայնեն եւ դա եթե կբերի ինչ-որ փաստաթղթի, դա նշանակում է, որ ավելի բարձր մանդատ ունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Մեզ դարերով կոտորում են, ո՞նց խաղաղություն ուզենք իրանց հետ. Բագրատաշենի ակցիայի մասնակից
Ես զինվոր էի, Հադրութի հրամանատարը ձին նստեց փախավ, էսօր Նիկոլը տարել ա իրան Արարատում գնդի հրամանատար դրել...
Ամենաշատ