News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում գիտակցել են, որ հայ գերիների մահապատժի եւ խոշտանգումների տեսագրությունների տարածման հետ կապված իրավիճակն անվերահսկելի է եւ փորձում են շտկել իրավիճակը։ Այդ նպատակին է ծառայել այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազության եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների կազմակերպած «1988 թվականից առ այսօր Հայաստանի զինված ուժերի եւ ապօրինի հայկական զինված խմբավորումների կողմից Ադրբեջանի դեմ կատարված հանցագործություններին» նվիրված մամուլի ասուլիսը։

Իհարկե, ասուլիսին խոսվեց միայն հայկական կողմին վերագրվող հանցագործությունների մասին եւ ոչ մի խոսք հայերի դեմ կատարված հանցագործությունների մասին՝ սկսած Խորհրդային Ադրբեջանի հայ բնակչության ջարդերից։ Իսկ ասվածը բացառապես փաստերը հերքելու նպատակ ուներ։ Բայց փաստերը, ինչպես գիտեք, համառ բաներ են։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Իլգար Սաֆարովը հայտարարեց, որ «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը եւ զինվորական դատախազությունը վերլուծել են որոշ ԶԼՄ-ներում եւ սոցցանցերի էջերին հրապարակված տեսանյութերը, որտեղ ադրբեջանական բանակի զինվորներն իբր պղծում են մահացածների դիերը։ Հայ զինվորները մարտական ​​գործողությունների ժամանակ, ինչպես նաեւ անմարդկային գործողություններ են կատարում գերեվարված հայ զինվորների նկատմամբ։ Պարզվել է, որ տեսագրությունների մի մասը կեղծ է, իսկ այլ տեսագրությունների արժանահավատության հետ կապված լուրջ կասկածներ են առաջացել»։ Ո՞վ կկասկածեր, որ Ադրբեջանում ամեն ինչ հերքելու են։

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը հայտարարեց, որ հատուկ քննչական խումբ է ստեղծվել, որը պետք է հետաքննի «ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինվորների ենթադրյալ մահապատժի տեսագրությունները»։ Մեկնաբանելով օտարերկրյա պետությունների եւ կազմակերպությունների արտաքին գործերի նախարարությունների կողմից դատապարտումների ալիքը եւ մեղավորներին պատժելու պահանջները՝ Ալիեւն ասաց. «Մեզ անհանգստացնում է որոշ դեսպանատների, ինչպես նաեւ պետությունների պահվածքը։ Երկակի ստանդարտները հստակ տեսանելի են։ Չգիտես ինչու, ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչու Հայաստանն ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ նման փաստի հետաքննություն չի անցկացրել։ Իսկ Ադրբեջանը միշտ էլ ուսումնասիրել է այդպիսի տեսանյութերը, եւ չորս անձի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել»։ Քրեական գործերի վերաբերյալ հայտարարությունը ոչ միայն հակասում էր նախորդ խոսնակի ելույթին, այլեւ սկզբունքորեն շեղվում էր Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունից, որը շատ հստակ ցուցադրվեց այդ երկրի նախագահի կողմից, ով շռայլորեն պարգեւատրեց մարդասպաններին՝ Ռամիլ Սաֆարովի գլխավորությամբ։

Ալիեւը, հարցը հիվանդ գլխից առողջ գլուխ տեղափոխելով, սկսեց մեղադրել հայկական կողմին «առաջին պատերազմի ժամանակ զանգվածային սպանություններ» կատարելու մեջ, ինչի վկայությունն են իբր հայտնաբերված դիերը։ Հիշեցնենք, որ «հայտնաբերված դիերի» հետ կապված իրավիճակը ծայրաստիճան կասկածելի է. գործնականում, ուր մտնում է ադրբեջանցի զինվորի ոտքը օկուպացված հայկական հողի վրա, անմիջապես «անմեղ սպանված ադրբեջանցիների դիեր են» հայտնաբերվում, ընդ որում, դատավճիռը կայացվում է առանց որեւէ հետազոտության եւ ԴՆԹ անալիզի։

Փաստացի դա հաստատում է նաեւ Ադրբեջանի գլխավոր դատախազը. «Բայց մենք (դիեր ենք) գտնում զանգվածային գերեզմանոցներում։ Այսօր մենք ԴՆԹ նմուշներ ենք վերցրել յուրաքանչյուր անհետ կորածի 2-3 հարազատից։ Դիերի հայտնաբերման դեպքում կփորձենք նույնականացնել»: Այսինքն՝ փաստաբանն ընդունում է, որ անալիզներ չեն արվել, անձերը պարզված չեն, էլ չասած մահվան հանգամանքների մասին, բայց իրենք «ամեն ինչ հաստատ գիտեն»։ Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ