News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գարեգին Խաչատրյանին:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ համատեղ աշխատանքի և տեսչական մարմնի ինստիտուցիոնալ կայացման փուլում ունեցած ներդրման համար:

Պարոն Հարությունյանը շնորհավորել է Գարեգին Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գլխավորությամբ տեսչական մարմինը բոլոր ուղղություններով հաջողություններ կարձանագրի:

«Վերջին ամիսների մի շարք իրադարձություններ ստիպեցին մեզ, որպեսզի նոր ազդակ հաղորդենք տեսչական մարմնի գործունեությանը եւ գնանք այս փոփոխություններին», - նշել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ տեսչական մարմինների հետ աշխատանքն այսուհետ կլինի ավելի սերտ և անմիջական՝ խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու և լուծելու համար:

Տպել
Ամենաշատ