News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես հավակնում եմ լինել ԲԴԽ նախագահ, քանի որ այդ պաշտոնը դեռ թափուր է։ ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո արդեն լինելու է քննարկում, քվեարկություն եւ մյուս 5 գիտնական անդամների հետ ես էլ եմ հավակնում այդ պաշտոնին։  Այս մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ կարիք չկա այս հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել։ «Երբ ես ընտրվեմ ԲԴԽ անդամի պաշտոնում, պատրաստ եմ դիմել խորհրդի նախագահի պաշտոնի համար։ Կարծում եմ՝ կլինեն քննարկումներ, ընտրություններ»,-հավելեց նա։

Անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը՝ Անդրեասյանը նշեց, որ Ջհանգիրյանին «վերեւից» չեն ճնշել։

Նշենք, որ Կարեն Անդրեասյանն արդեն ընտրվել է ԲԴԽ անդամ։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ