News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հնդիկ Նաման Գուպտան ծխախոտի մնացորդները փափուկ խաղալիքների վերածելու գործարան է բացել Նյու Դելիի ծայրամասում: Ծխախոտի ֆիլտրերից այնտեղ արտադրանքի համար լցանյութ են պատրաստում: Մեկ տարվա ընթացքում աշխատակիցները ծխախոտի միլիոնավոր մնացորդները վերածում են տոննաներով մանրաթելի, գրում է Reuters-ը։

Նախ, աշխատողներն առանձնացնում են ֆիլտրը թաղանթից եւ ծխախոտի մնացորդներից, դրանցից վերամշակված թուղթ եւ փոշի են ստանում: Այնուհետեւ ֆիլտրը բաժանում են մանրաթելերի: Դրանք սպիտակեցվում եւ մաքրվում են բամբակամաքրիչ սարքում։ Ստացված նյութով կանայք լցնում են խաղալիքներն ու բարձերը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մեծահասակ հնդկացիների մոտ 30 տոկոսը կամ 267 միլիոն մարդ ծխում է: Քաղաքի փողոցներում նրանք տոննաներով ծխախոտի մնացորդներ են թողնում։ Նաման Գուպտայի գործարանն օգնում է մայրաքաղաքը մաքուր պահել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ