News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 21-ին Երեւանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, իսկ հոկտեմբերի 28-ին Աստանայում՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք ձեզ հետ։ Տարեսկզբից մենք, կարծեմ, հանդիպում ենք հինգերորդ անգամ եւ մինչեւ հոկտեմբերի վերջ կտեսնվենք եւս երկու անգամ՝ հոկտեմբերի 21-ին Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդին եւ նաեւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին Աստանայում հոկտեմբերի 28-ին»,- հինգշաբթի ասել է Միշուստինը Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի հետ հանդիպմանը։

Ռուսական կողմը, նշել է նա, մեծ նշանակություն է տալիս տրանսպորտային համագործակցությանը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում։ «Նոր երթուղին անհրաժեշտ է մատակարարման շղթաների, հումքի, բաղադրիչների, պատրաստի արտադրանքի մատակարարման ապահովման, մեր երկրների եւ տարածաշրջանում մեր հարեւանների միջեւ կապի ամրապնդման եւ, իհարկե, առեւտրի հետագա աճի խթանման համար»,- ասել է Միշուստինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ