News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայերի և Մալթայի Ուխտի պատմական առնչություններին և ձևավորված բարեկամությանը, նշվել, որ առկա պատմական առնչությունների առավել խոր ուսումնասիրությունը փոխշահավետ համագործակցության օրինակ կարող է լինել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու նպատակով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, մասնավորապես՝ առողջապահության, գիտության և կրթության ոլորտներում համագործակցությունն առավել խորացնելու շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ