News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բալթիկ ծովում ռուսական «Հյուսիսային հոսք» երկու գազատարներից արտահոսքի հետ կապված նախնական հետաքննությունը «ուժեղացրել է լուրջ սաբոտաժի կասկածները»: Այս մասին հայտարարել է Շվեդիայի ներքին անվտանգության գործակալությունը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ հետաքննությունը հաստատել է, որ անցյալ շաբաթ «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարներին էական վնասը հասցվել է «դետոնացիայի» հետեւանքով։

Գործակալությունը չի հայտնել իր հետաքննության մանրամասները, սակայն առանձին հայտարարության մեջ Շվեդիայի դատախազ Մատս Լյունկվիստն ասել է. «Հանցագործության վայրում ապացույցներ են գտնվել»:

Նա չի հստակեցրել, թե ինչ ապացույցների մասին է խոսքը, սակայն ասել է, որ այժմ, երբ նախնական հետաքննությունն ավարտված է, Շվեդիայի ափերի մոտ խողովակաշարերի շուրջ շրջափակումը կհանվի։

Լյունկվիստը դա անվանել է «լուրջ միջադեպ»՝ նշելով, որ «գործը շատ նուրբ է»։ Նա հրաժարվել է մանրամասնել՝ վկայակոչելով «նախաքննության գաղտնիությունը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ