News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2-3 ամսվա ընթացքում, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ Երեւանը կարող է դառնալ Դոնբաս կամ Դամասկոս։ Այս մասին հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ «2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժը մեր հասարակության ծնունդն է։ Արդյունքում պետությունն աստիճանաբար փլուզվել է։ Շատերը չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում պետականության կորուստ։

Ոչ ոք սա չի բացատրել, փորձագետները չեն խոսում, քանի որ չեն աշխատում իշխանությունների հետ եւ տեղեկություն չունեն»,- նշել է փորձագետը։ Նրա գնահատմամբ, Հայաստանի գլխին կախված սպառնալիքներն ամբողջությամբ չեն պատկերացնում ոչ փորձագետները, ոչ նույնիսկ իշխանական վերնախավի մեծ մասը։ «Բայց իշխանությունների որոշակի հատվածը գիտի, լրջորեն վախեցած է դրանից եւ կանգնած է շատ դժվար ընտրության առաջ՝ փրկել պետությանը, թե անհատին։ Այսօր Հայաստանի լինել-չլինելու երկընտրանք կա։ Սա վերացական ձեւակերպում չէ, Հայաստանը երբեք նման իրավիճակում չի եղել։

Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց կոնսոլիդացվել եւ քաղաքակիրթ կերպով հանձնել Ղարաբաղը՝ Հայաստանը փրկելու համար, Նիկոլը չընդունեց այս ազդանշանը, քանի որ հասկանում է, որ արդեն Հայաստանի հարցն է դրված։ Ուստի պետք է հասկանալ ինչպես փրկել Հայաստանը, որն միջանցիկ բակ է դարձել։ Բնակչության հետ պետք է անկեղծ տեղեկատվական աշխատանք տանենք եւ ասենք, որ երկիրը ճակատագրական ընտրության առաջ է։ Դրանից հետո մենք պետք է ստեղծենք Հայաստանի փրկության կոմիտե, որը պետք է ունենա վերազգայինբնույթ»,- ընդգծեց Բոզոյանը։

Նա կարծում է, որ 1994 թվականին Ադրբեջանին երկու պատճառով հաջողվեց չստորագրել խաղաղության պայմանագիրը։ «Նախ՝ Ալիեւին հաջողվեց խաբել մեզ՝ առաջ քաշելով խաղաղության մասին թեզը։ Երկրորդ՝ Հայաստանում կար Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն ամեն ինչ արեց, որ մեր հաղթանակը չկապիտալիզացվի, եւ արդյունքում 1996-ին ստացանք ամոթալի լիսաբոնյան փաստաթուղթը։ Հիմա Ադրբեջանում չկա մեզ համար ձեռնտու Տեր-Պետրոսյան։ Այսօր Թուրքիային ու Ադրբեջանին ոչ մի փաստաթուղթ չի կանգնեցնի, նրանք գնալով ավելի շատ զիջումների են հասնելու»,- եզրափակեց քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ