News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի ամենապարադոքսալ գործողությունը 1919-1920 թվականների քարտեզներին հղումն է։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

«Նրանք բացել են Պանդորայի արկղը, քանի որ շատ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել տարածաշրջանում՝ այդ գործընթացում ներառելով ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը»,-հավելեց նա։   

Միրզոյանը նշեց, որ կան 1919-1920 թվականների քարտեզներ, որոնց վրա Հայաստանի սահմանները հասնում են մինչեւ Սեւ ծով։

«Այն ժամանակվա Հայաստանը շատ ավելի մեծ էր, քան հիմա։ Իսկ այն ժամանակվա ադրբեջանական քարտեզները, որոնց մասին խոսում են, թղթի վրա գծված ինչ-որ քարտեզներ են»,- ընդգծեց Արցախի նախկին արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ցանկանում է սահմանազատել եւ սահմանագծել Հայաստանի հետ սահմանը 1919-1920 թվականների քարտեզներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ