News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը, որը սահմանում է ԵՄ ներմուծման 7 միլիարդ եվրոյի նոր արգելքներ, ինչպես նաեւ արտահանման սահմանափակումներ: Պատժամիջոցները նաեւ «ռուսական բանակին եւ նրա մատակարարներին զրկում են լրացուցիչ հատուկ ապրանքներից եւ սարքավորումներից, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի տարածքում պատերազմ մղելու համար»։ 

Մասնավորապես, այս փաթեթը պարունակում է հետեւյալ կետերը՝

Արտահանման լրացուցիչ սահմանափակումներ՝ ուղղված ռազմական, արդյունաբերական եւ տեխնոլոգիական ապրանքների հասանելիության նվազեցմանը։

Ածխի արտահանման արգելքը, ներառյալ կոքսային ածուխը (որն օգտագործվում է ռուսական արդյունաբերական ձեռնարկություններում), ավիացիոն արդյունաբերության մեջ օգտագործվող տեխնիկական արտադրանքի եւ որոշ քիմիական նյութերի արգելք։

Հրազենի եւ այլ ապրանքների արտահանման արգելք։

Համաձայնեցվել են ներմուծման լրացուցիչ սահմանափակումներ՝ գրեթե 7 միլիարդ եվրոյի չափով։

Դրանք ներառում են պատրաստի արտադրանքի եւ պողպատից պատրաստված կիսաֆաբրիկատների, մեքենաների եւ սարքավորումների, պլաստմասի, տրանսպորտային միջոցների, տեքստիլի, կոշկեղենի, կաշվի, կերամիկայի ներմուծման արգելք։

Փաթեթը նշանավորում է ԵՄ-ի շրջանակներում ռուսական նավթի արտահանման վերաբերյալ G7-ի համաձայնագրի իրագործման սկիզբը։  

Նոր փաթեթն արգելում է ԵՄ քաղաքացիներին պաշտոններ զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության որոշ պետական ​​ձեռնարկություններում։

Այն նաեւ արգելում է Ռուսաստանի ծովային ռեգիստրի հետ բոլոր գործարքները։ 

Կրիպտո ակտիվների գործող արգելքները եւս խստացվել են։

Փաթեթն ընդլայնում է ծառայությունների շրջանակը, որոնք այլեւս չեն կարող տրամադրվել Ռուսաստանի կառավարությանը կամ Ռուսաստանում գրանցված իրավաբանական անձանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ