News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Փաշինյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ գործող ռեժիմը պատրաստվում է ձեռքերը լվանալ եւ Արցախի հայությանը թողնել բախտի քմահաճույքին։ Սա, ելնելով ստեղծված իրավիճակից, հարված է թիկունքից։

Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։ «Եթե Հայաստանի նախկին իշխանությունները 5-6 անգամ Արցախը հանձնել են Ադրբեջանին, ինչպես կարծում է Փաշինյանը, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չի ընդունել այդ առաջարկները։ Այնպիսի տպավորություն է, որ նախկին իշխանություններն ամեն կերպ փորձում էին հանձնել Արցախը, բայց Ադրբեջանը հրաժարվում էր, եւ ամենահարմար մարդը, որից նրանք պատրաստ էին ընդունել Արցախը, Փաշինյանն է։

Եվ եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ»,- տարակուսեց դիվանագետը։ Նրա գնահատմամբ, իշխանությունների դիրքորոշումը, որի համաձայն՝ Արցախի անկախ կարգավիճակի որեւէ հնարավորություն չկա, եւ ինքնին բանակցությունների ընթացքը միմյանց հետ որեւէ կապ չունեն։ «Արտաքին հսկայական ճնշման առկայության եւ նշաձողն իջեցնելու պահանջի մասին մի շարք հայտարարությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն հերքվել են նույն արտաքին աշխարհի շատ ներկայացուցիչների կողմից։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները կամ չեն ցանկանում, կամ չեն կարողանում օգտագործել այդ ազդանշաններն ու մոտեցումները»,- հավելեց Միրզոյանը։ Նա կարծում է, որ խնդիրները ոչ թե Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի դիրքորոշման, այլ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մեջ են։ «Երբ դու պարտվողական դիրք ես ընդունում եւ պատրաստ չես պայքարել քո շահերի համար ու ապացուցել, որ քեզ հետ ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնել, քան կռվել, ապա ցանկացած երկրի դիրքորոշում դառնում է ճակատագրական։

Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունների քաղաքականության հետեւանքով Հայաստանը դադարում է աշխարհաքաղաքական գործոն լինել։ Նման անհուսալի իրավիճակում Հայաստանը կախված է ցանկացած երկրի քմահաճույքից ու ցանկությունից։ Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը։ Թերեւս նույնիսկ ամենաանհավանականին»,- ասաց Միրզոյանը։ Ստեղծված իրավիճակից ելքը նա համարում է այնպիսի իշխանության գալը, որը կկարողանա համախմբել ժողովրդին եւ գործել ի շահ պետության, այլ ոչ թե գնալ պառակտման ճանապարհով։

«Անհեթեթություն է հուսալ, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն կլուծի մեր խնդիրները»,- հայտարարեց Արցախի ԱԳ նախկին նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ