News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիասթափություն է հայտնել նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ+-ի երկրների որոշման կապակցությամբ եւ ասել է, որ ԱՄՆ-ն այլընտրանքային տարբերակներ է դիտարկում։

Չնայած այս որոշմանը, Բայդենը վստահեցրել է, որ չի զղջում Սաուդյան Արաբիա իր ամառային ուղեւորության համար, որը, նրա խոսքով, կենտրոնացած էր Մերձավոր Արեւելքի վրա։

ՕՊԵԿ+-ը համաձայնել է կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը, զսպելով առաջարկն առանց այն էլ լարված շուկայում եւ բարձրացնելով բենզինի թանկացման հավանականությունը նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես առաջ:

«Մենք կտեսնենք, թե ինչ այլընտրանքներ կարող ենք ունենալ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Բայդենը՝ պատասխանելով ՕՊԵԿ-ի որոշման մասին հարցին:

«Այլընտրանքները շատ են։ Մենք դեռ չենք որոշել»,- հավելել է Բայդենը։

Հարցին, թե արդյոք զղջում է Սաուդյան Արաբիա մեկնելու իր որոշման համար, Բայդենը պատասխանել է, որ այդ ուղեւորությունը կապված չէր նավթի հետ: «Ուղեւորությունը նվիրված էր Մերձավոր Արեւելքին, Իսրայելին եւ... դիրքորոշումների ռացիոնալացմանը»,- նշել է նա: «Սակայն սա հիասթափություն է»,- ասել է նա ՕՊԵԿ+-ի որոշման վերաբերյալ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ