News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի գազի արտահանման հզորությունը կազմում է տարեկան 8 միլիարդ խորանարդ մետր։ Սա շատ քիչ է,  քանի որ եվրոպական ընդհանուր պահանջարկը կազմում է տարեկան 400 միլիարդ խմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։

Նա կարծում է, որ Եվրոպան ինքն է սրում իր վիճակը հատկապես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթի սահմանումից հետո։

«Ուստի այս պայմաններում նույնիսկ Ադրբեջանն է իր համեստ հնարավորություններով դառնում շատ կարեւոր պետություն ԵՄ-ի համար։ Ընդհանուր առմամբ, գազի համաշխարհային շուկայում Ռուսաստանին այլընտրանք չկա, քանի որ հենց Ռուսաստանի Դաշնությունն է կապույտ վառելիքի ամենամեծ արտահանողը»,-հավելեց փորձագետը։

Նրա խոսքով՝ աշխարհակարգը փոխվում է, եւ գերտերությունների համար շատ կարեւոր է վերահսկել հումքը եւ առեւտուրը։

«Միացյալ Նահանգների համար ձեռնտու է,որ նավթը կապված լինի դոլարի հետ, քանի որ դա Վաշինգտոնին հնարավորություն է

 տալիս իր արժույթն օգտագործել որպես լծակ։ Բայց մի շարք երկրներ սկսեցին աստիճանաբար հրաժարվել դոլարից եւ սկսեցին առեւտուր անել այլ արժույթներով»,-պարզաբանեց Մանվելյանը։

«Հյուսիսային հոսքում» պայթյունը, ըստ նրա, ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս կտրել Եվրոպան ռուսական գազից եւ առաջարկել սեփական գազը՝ իր համար գերշահույթ ապահովելով։

«Գերմանիայի տնտեսական հաջողության հիմքում Ռուսաստանից էժան էներգիակիրներն են։ Հիմնական բառը էժանն է։ Այժմ ԱՄՆ-ում էներգակիրներն այժմ 5-6 անգամ էժան են, քան ԵՄ-ում, ինչը ստիպում է եվրոպացի արտադրողներին իրենց հզորությունները տեղափոխել օվկիանոսից այն կողմ»,-եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ