News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությունը, որում ներառվել էին սպորտային ֆեդերացիաների նախագահներ: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:

Կառավարության լրատվական բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները և փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծվել է սպորտի միջազգայնացման կարևորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ