News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ միջուկային «Արմագեդոնի» վտանգն ամենաբարձրն է 1962-ի Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «տղա է, ում ես բավականին լավ գիտեմ», եւ նա «չէր կատակում, երբ խոսում էր մարտավարական միջուկային զենքի, կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառման մասին»։

«Մենք Արմագեդոնի հեռանկարին չենք բախվել Քենեդու եւ Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր»,- ասել է նա: Բայդենը ենթադրել է, որ Պուտինի սպառնալիքն իրական է, «որովհետեւ նրա զինված ուժերը, կարելի է ասել, շատ հետ են»։

Անմիջապես պարզ չէր՝ արդյո՞ք Բայդենը Ռուսաստանի մտադրությունների ինչ-որ նոր գնահատական նկատի ուներ: Սակայն բոլորովին վերջերս՝ դեռ այս շաբաթ, ԱՄՆ պաշտոնյաները հայտարարեցին, որ Ռուսաստանի միջուկային ուժերում որեւէ փոփոխություն  չեն տեսնում, որը կպահանջի փոխել ԱՄՆ միջուկային ուժերի մարտական պատրաստության վիճակը:
Բայդենը նաեւ մարտահրավեր է ներել ռուսական միջուկային դոկտրինին՝ նախազգուշացնելով, որ ցածր արտադրողականության տակտիկական միջուկային զենքի օգտագործումը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից եւ համաշխարհային ոչնչացման հանգեցնել: «Չեմ կարծում, որ հնարավոր է մարտավարական միջուկային զենք 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ