News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը ստորագրել է հրամանագրեր, որոնք ուղղված են մարիխուանայի հանդեպ դաշնային օրենքները փոխելուն՝ ներում շնորհելով մարդկանց, որոնք դատապարտվել էին դաշնային դատարանների կողմից կանաբիս պահելու հետ կապված իրավախախտումների պատճառով, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Հազարավոր մարդիկ այդ պատճառով կարող էին զրկվել աշխատանքից, բնակարանից կամ կրթություն ստանալու հնարավորությունից,- նշվել է Բայդենի հայտարարությունում։- Իմ գործողությունները կօգնեն թեթեւացնել այդ դատավճիռների կողմնակի հետեւանքները»։

Բայդենի գործողությունները համապատասխանում են իր նախընտրական խոստմանը եւ, հավանաբար, դուր կգան ձախ քաղաքական թեւի ընտրողներին նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների շեմին, որոնց վրա հույս են դրել դեմոկրատները՝ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում վերահսկողություն ունենալու համար։

Բայդենը նշել է, որ գլխավոր դատախազ Մերիկա Գարլանդին հանձնարարել է մշակել «վարչական գործընթաց»՝ ներման իրավունք ունեցողներին վկայականներ տալու համար։

Նախագահը նաեւ կոչ է արել նահանգապետերին հետեւել իր օրինակին։

«Մարիխուանա պահելու համար ոչ ոչ չպետք է գտնվի ինչպես դաշնային բանտում, այնպես էլ տեղի կամ նահանգի բանտում այդ պատճառով»,- ասել է նա։

Բայդենը նաեւ նշել է, որ խնդրել է դաշնային գերատեսչություններին սկսել ստուգման գործընթացը, թե ինչպես է մարիխուանան քրեական օրենսդրությունում դեռեւս այնպես դասակարգվում, ինչպես հերոինը՝ համարվելով ավելի ծանր թմրանյութ, քան ֆենտալինը եւ մետամֆետամինը, ասել է նա։

«Անգամ չնայած մարիխուանայի դաշնային եւ պետական կարգավորման փոփոխությանը՝ անօրինական շրջանառության, մարքեթինգի եւ վաճառքի կարեւոր սահմանափակումներն անչափահասների համար պետք է մնան ուժի մեջ,- ասել է Բայդենը։- Շատ կյանքեր են տուժել մարիխուանայի հանդեպ մեր անհաջող մոտեցման պատճառով։ Եկել է այդ սխալներն ուղղելու ժամանակը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ