News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Ուկրաինան ստեղծում է ռիսկեր՝ կապված զանգվածայի խոցման զենքի կիրառման հետ, այս մասին է վկայում Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը ՌԴ-ին ՆԱՏՕ-ի «կանխիչ հարվածի» մասին, ասել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Անշուշտ, մենք չենք կարող լռության մատնել այն բանավեճերը, որոնք վերջին ժամանակներս մշտապես ավելանում են, միջուկային զենքի հնարավոր կիրառման թեմայի վերաբերյալ, եւ հատկապես այդ առնչությամբ լռության մատնել Կիեւի վարչակարգի անմիտ գործողությունները, որոնք ուղղված են զանգվածային խոցման զենքի տարբեր տեսակների կիրառման ռիսկերի ստեղծմանը»,- ասել է նա «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի միջազգային համագործակցության եւ արտասահմանում հայրենակիցներին  աջակցության հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ։

«Երեկ Զելենսկին իր արեւմտյան տերերին կոչ է արել կանխիչ միջուկային հարված հասցնել Ռուսաստանին, դրանով իսկ այդ գործիչը, ըստ էության, ամբողջ աշխարհին ներկայացրել է այն սպառնալիքների ապացույցները, որոնք բխում են Կիեւի վարչակարգից եւ որոնց չեզոքացման համար սկսվել է հատուկ ռազմական գործողությունը»,- ընդգծել է Լավրովը։

Նա ավելացրել է, որ Զելենսկու քարտուղարների փորձերը՝ հաստատել, որ նա, իբր, նկատի է ունեցել ինչ-որ այլ բան, ծիծաղելի են, քանի որ դեռեւս հունվարին նա հայտարարել էր այն մասին, որ Ուկրաինան ձգտում է միջուկային զենք ունենալ։

Ավելի վաղ Զելենսկին, տեսակապով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուիի ինստիտուտում, հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է «կանխիչ» հարվածներ հասցնի ՌԴ-ին, այլ ոչ թե «սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին»։ Ավելի վաղ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը պարզաբանել է, որ նա ՌԴ-ի դեմ միջուկային զենք օգտագործելու կոչ չի արել, այլ նկատի է ունեցել կանխիչ պատժամիջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդեն. Մենք չենք կարող թույլ տալ, որ Պուտինը հաղթի
Վարչակազմի պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնը ծրագրում է դեկտեմբերի 6-ին հայտարարել Կիևին 175 միլիոն դոլար...
ԱՄՆ-ն Ուկրաինային մինչեւ 175 մլն դոլարի սպառազինության նոր փաթեթ է հատկացրել
Այս փաթեթը, որը հավաքված է Ուկրաինային օգնելու համար մեզ մնացած սահմանափակ ռեսուրսներից․․․
Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ Ուկրաինայի օգնության փաթեթին մինչև Սուրբ Ծննդյան արձակուրդները
Կոնգրեսը պետք է լրացուցիչ հատկացումներ ընդունի Ուկրաինայի համար
Սպիտակ տունն ասում է, որ Կոնգրեսի հանրապետականները «պատանդ են պահում Ուկրաինային օգնությունը»
Մենք գիտենք, որ Կոնգրեսում Ուկրաինային երկկուսակցական աջակցություն կա․․․
Մոսկվան դեռ պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել. Պեսկով
Նախագահը բազմիցս ասել է, որ մեզ համար գլխավորը մեր նպատակներին հասնելն է...
Ով Կոնգրեսում չաջակցի Ուկրաինայի համար լրացուցիչ միջոցներին, կօգնի Ռուսաստանին. Սպիտակ տուն
Բայդենի խորհրդականի խոսքով՝ «Կոնգրեսի ցանկացած անդամ, ով չի աջակցում Ուկրաինայի ֆինանսավորմանը, քվեարկում է այն արդյունքի օգտին, որը հեշտացնում է Պուտինի հաղթանակը...
Ամենաշատ