News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սուվերեն ֆոնդերի միջազգային ֆորումը (IFSWF)  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ) շնորհել է ասոցացված անդամի կարգավիճակ։ Լոնդոնում տեղակայված IFSWF-ը սուվերեն/պետական ֆոնդերի  ամենահեղինակավոր կազմակերպություններից է, որին անդամակցում է 40 երկրի պետական/սուվերեն ֆոնդ, այդ թվում ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի և այլն։ Այս տարի Հայաստանի հետ ասոցացված անդամի կարգավիճակ են ստացել Մալթայի և Մավրիտանիայի սուվերեն ֆոնդերը, իսկ Ինդոնեզիայի սուվերեն ֆոնդը դարձել է լիիրավ անդամ։

ԱՆԻՖ-ից NEWS.am-ից հայտնում են, որ ասոցացված անդամակցությունը շնորհվում է մինչև երեք տարի ժամկետով՝ ստեղծման վաղ փուլում գտնվող սուվերեն ֆոնդերին։ Ասոցացված անդամություն ընդունելով՝ ֆոնդը կամավոր կերպով պարտավորություն է ստանձնում աշխատել IFSWF կողմից ստեղծված Սանտիագոյի սկզբունքները ներդնելու ուղղությամբ։ Սանտիագոյի սկբունքներն այս ոլորտում թափանիցկ և հաշվետու գործելաոճի ամենահայտնի կամավոր սկզբունքներ են։

IFSWF-ի նախագահ Օբայդ Ամրանը շնորհավորել է լիիրավ և ասոցացված անդամակցության կարգավիճակ ստացած Ինդոնեզիայի, Հայաստանի, Մալթայի և Մավտիրանիայի ֆոնդերին. «Ոգևորիչ է, որ այսքան նոր ֆոնդեր պատրաստ են աշխատել Սանտիագոյի սկզբունքները ներդնելու ուղղությամբ։ Այս պատրաստակամությամբ նրանք ամրապնդում են սուվերեն ֆոնդերի կառավարման սկզունքներն ամբողջ աշխարհում։ IFSWF-ը լիահույս է այս կազմակերպությունների լիիրավ անդամակցության վերաբերյալ»։

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը շնորհակալություն է հայտնել IFSWF  տնօրենների խորհրդին ԱՆԻՖ-ի հայտը բավարարելու համար։ «Մեզ համար սա պատիվ է և պարտավորություն՝ ձգտելու լիարժեք անդամակցության և Սանտիագոյի սկզբունքների լիարժեք ներդրման։ Սա նաև կարևոր քայլ է Հայաստանի համար, որն ընդգծում է մեր երկրի պատրաստակամությունը՝ ֆինանսական ոլորտում հաշվետվողականության և թափանցիկության լավագույն չափանիշները ներդնելու ուղղությամբ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ