News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ակտիվորեն զարգանում է լեռնադահուկային զբոսաշրջությունը՝ այս համատեքստում ներկայացնելով «Մայլեռ մաունթայն ռեզորթ» լեռնադահուկային համալիրի կառուցման ներդրումային խոշոր ծրագիրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր հանդիսացող Ջերմուկ քաղաքին։

Սերգեյ Կովալչուկը նշել է, որ Բելառուսում ինտենսիվ զարգանում է զբոսաշրջությունը, հատկապես ագրո և էկոտուրիզմը։ Նա նաև տեղեկացրել է, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով։

Կողմերը պայմանավորվել են ավելի հանգամանորեն ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների ներուժը։

Քննարկվել են նաև բժշկական և կրթական զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ