News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱԻՆ փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության ուժեղացմանը նվիրված աշխատաժողով:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի, պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներ և Թվինինգ ծրագրի արտասահմանյան փորձագետներ: Բացման խոսքով հանդես է եկել փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Թվինինգ ծրագրի արտասահմանյան ներկայացուցիչ, անդամ պետության առաջին բաղադրիչի ղեկավար Տատյանա Միլկամանովիչը ներկայացրել է բնակչության պաշտպանության իրավական դաշտի բարելավման ուղղությամբ ծրագրի գործողությունները, իսկ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը՝ «Աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական ուղղությունները և այդ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը:

Մասնակից Ազգային ժողովի, պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների կողմից աշխատաժողովի աշխատանքները գնահատվել են դրական:

Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերի շրջանում բարձրացնել իրազեկվածությունը «Աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ և քննարկել օրենքի նախագծից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացը։

Տպել
Ամենաշատ