News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09։16-ին,  Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան արգելափակված քաղաքացիներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել, երբ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած Ford Transit մակնիշի ավտոմեքենային:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով՝ մինչ փրկարարների հասնելը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է կոյուղագիծ. 2 քաղաքացու փրկարարները տեղափոխել են
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանազատել են տարածքը և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերումը...
Երեւանում սեփական տան ինքնաշեն վերելակի հորանում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դի
Դեկտեմբերի 6-ին` ժամը 23։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է
Ոստիկանները և քննիչները պարզել են նաև, որ մահացածը Հնդկաստանի հանրապետության քաղաքացի Մոհամմադ Այլասինն է...
Այս գիշեր Մյասնիկյան պողոտայում բախվել են Maserati-ն եւ Toyota-ն. վարորդներն արգելափակվել են մեքենաներում
Դեկտեմբերի 6-ին` ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Տավուշի մարզի Սեւքար գյուղի մոտ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հրդեհ Կաթնառատ գյուղի մոտակայքում. այրվել է 80 հա խոտածածկույթ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ