News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես ԵՄ-ի Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին խնդրել էի տեսանյութեր տրամադրել, որոնց մասին նա գրել է, եւ որոնք, ինչպես հայտարարվում է, կարող են վկայել ադրբեջանցի գերիների խոշտանգումների կամ մարմիններն անարգելու մասին։ Այս մասին հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Կլաարը խոստացել է տրամադրել տեսանյութերը, բայց մինչեւ հիմա չի ուղարկել»,- ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման օրը, Telegram-ալիքներում տարածվել էր տեսանյութ՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ գերիների գնդակահարման կադրերով։

«Եթե ապացուցվի, որ տեսանյութն իսկական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները՝ պատժվեն»,- գրել է ԵՄ-ի Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով տեսանյութը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 13-ին, լայնամասշտաբ հարձակման ընթացքում, որը սանձազերծել էին ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։

Հաջորդ օրը Տոյվո Կլաարը տեղեկացրել էր, որ իրեն մի քանի տեսանյութեր են ուղարկել, որոնցում, ինչպես ասել է նա, ամենայն հավանականությամբ, ցուցադրված են ռազմական հանցագործություններ ադրբեջանցիների դեմ։ «Դրանք պետք է հետաքննվեն, իսկ իրական հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։ Կոնֆլիկտը խոր վերքեր է թողել երկու կողմերում, իսկ ապաքինումը պատասխանատվություն է պահանջում»,- գրել էր Կլաարն այն ժամանակ։

Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանն իր հերթական ագրեսիայի ժամանակ մշտապես տեղեկացնում է հայկական կողմից հանցագործությունների ինչ-որ ապացույցների մասին։

«Հատկանշական է, որ հայ գերիների գնդակահարության մասին Ադրբեջանն ինքն է սկսել հանդես գալ մեղադրանքներով՝ խոսելով ինչ-որ սադրիչների մասին։ Ադրբեջանցիների մեկնաբանությունները սոցցանցերում անզեն հայ գերիներին գնդակահարած զինվորականներին պարգեւատրելու անհրաժեշտության մասին եվրոպացի պաշտոնյաներին մտածել է տալիս, որ խոսքը ռազմական հանցագործությունները գովաբանելու մասին է։

Ադրբեջանը մինչեւ այժմ պարզաբանումներ չի տվել ՄԱԿ-ին կրթական հաստատություններում հայատյացության իր քաղաքականության մասին։

Ավելին, Ադրբեջանում ռազմական հանցագործության մեջ մեղադրվող անձինք ծայրահեղ դեպքում երկամսյա տնային կալանք են ստանում։ Սա անպատժելիության դրսեւորում է։ Ադրբեջանը խրախուսում է այդ հանցագործությունները, ինչով էլ բացատրվում են ռազմական հանցագործությունների նկարահանումները, որոնք կատարում են ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները։ Այս մասին է վկայում նաեւ այն, որ ավելի վաղ ռազմական հանցագործությունների համար ձերբակալված անձը պարգեւատրվել է եւ վեր բարձրացել կարիերայի սանդղակով»,- ընդգծել է Քրիստիննե Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին
Հայ ժողովուրդը նման պայմաններում շատ արագ կարողանում է հավաքվել, դառնալ...
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագիրը
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է, որ համաձայնագիրը դրական առաջընթաց է․․․
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Լավ ենք հասկանում կատարվողը։ Այսօր երեկոյան ջահերով երթ ունենք, դրանից հետո, եթե ինչ- որ բան ծրագրվի կամ սկսվի կիմանաք...
«Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել...
Իշխող մեծամասնությունը մերժել է սահմանի սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունը
Փաստաթղթի համաձայն, գործընթացը պետք է հիմնված լինի․․․
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Փորձագետը հիշեցրեց, որ այս գործընթացը պետք է ունենա փուլեր...
Ամենաշատ