News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է, որ Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը նշանակվել է Արեւելյան ռազմական օկրուգի հրամանատար։

«Արեւելյան ռազմական օկրուգի հրամանատար է նշանակվել մեր հայրենակից, Ռուսաստանի հերոս Ռուստամ Ուսմանովիչ Մուրադովը»,-գրել է Մելիքովը Telegram-ի իր ալիքում՝ հավելելով, որ Արեւելյան ռազմական օկրուգը մարտունակությամբ Ռուսաստանի ամենահզոր ռազմական շրջաններից է։

Մելիքովի խոսքով՝ Մուրադովի նշանակումը ճիշտ որոշում է։ Նա նաեւ նշել է, որ Մուրադովը միշտ եղել է խիզախ մարտիկ, որն առաջինն է հարձակվում, ճիշտ որոշումներ կայացնող ստրատեգ, ինչպես նաեւ առաջնորդ։ Մելիքովը վստահություն է հայտնել, որ բոլոր այս որակները, ինչպես նաեւ ռազմական կրթությունն ու մարտական ​​փորձը, որոնք Մուրադովը ստացել է թեժ կետերում՝ Սիրիայում եւ Չեչնիայում, «կօգնեն փայլուն կերպով հաղթահարել մարտական ​​առաջադրանքները»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ