News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավայի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը առանցքային ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում՝ մասնավորապես նշելով հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման և մարդկային կապիտալի զարգացման ուղղություններով իրականացվող աշխատանքները: Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև ԱԶԲ-ի՝ մասնավոր հատվածի հետ ուղղակի համագործակցության ընդլայնումը, մատնանշել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են էներգետիկ և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ նախագահին արդյունավետ համագործակցության համար և հրավիրել նրան Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ