News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը մեկնարկել է 2024 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը:

Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով.

ընդհանուր-հումանիտար

մշակութային

կրթության և գիտության

ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացում

տեղեկատվություն, զանգվածային հաղորդակցություն և գրահրատարակչություն

սպորտ

զբոսաշրջություն

ԱՊՀ անդամ երկրներում 2024 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ (կամավորական շարժման տարի):

Ընդունվում են միայն այն նախագծերի հայտերը, որոնցում նախատեսված է ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն և հյուրընկալող կողմից համաֆինանսավորում: Միջոցառումների ծրագրի ձևավորման կանոնակարգը հասանելի է կայքում:

Սահմանված ձևով (ռուսերեն) լրացված հայտերը (հայտաձևը կցվում է) անհրաժեշտ է մինչև 2023 թվականի հունվարի 6-ը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի հետ (էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010599648):

Տպել
Ամենաշատ