2022 թվականին Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում ականներով եւ չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մակերեսը կազմում է 18 310 000 քմ։ Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդասիրական ականազերծման փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարինե Հախնազարյանը։
Նա պարզաբանեց, որ Հայաստանի վերը նշված չորս մարզերը համարվում են ամենավտանգավորը չպայթած ականներով աղտոտվածության տեսանկյունից։
«Ներկայացված տվյալները վերաբերում են սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիային նախորդող ժամանակաշրջանին»,-հավելեց Հախնազարյանը։
Նա տեղեկացրեց, որ այս տարի Սյունիքի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում ականներից եւ չպայթած զինամթերքից մաքրվել է 135 256 քմ տարածք։