News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանափակ ռեսուրսներ ունեցող մեր նման երկրների զարգացումն ու հզորացումը հնարավոր է միայն ժողովրդավարության միջոցով։ Սա մեզ համար միակ ճանապարհն է։ Այս մասին հոկտեմբերի 7-ին ԱԺ արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր նախագահի  ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թափուր պաշտոնի միակ թեկնածու, պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Թեկնածուն համոզված է, որ ժողովրդավարությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ Նա նաև նշեց, որ ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունները հիմնարար նշանակություն ունեն ժողովրդավարական զարգացման համար։

«Եթե չլինեն ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ, ապա որպես այդպիսին չի կարող լինել ժողովրդավարություն։ Ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների դեմ ցանկացած ոտնձգություն իրականում ոտնձգություն է Հայաստանի, մեր պետության, ինքնիշխանության և մեր երեխաների ապագայի նկատմամբ, նրանց՝ երջանիկ ապրելու իրավունքի նկատմամբ»,-պարզաբանեց Հովակիմյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ