News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտոնյաներն ակտիվացնում են ջանքերը՝ Թայվանում զենքի հսկայական զինանոց ստեղծելու համար՝ ուսումնասիրելով չինական ռազմածովային եւ օդային վերջին զորավարժությունները կղզու շուրջը, գրում է NewYork Time-ը։

Սակայն Թայվանը զինանոցի վերածելու ջանքերը դժվարությունների են բախվում։ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցներն առաջնահերթություն են տալիս զենքի առաքմանն Ուկրաինա, ինչը նվազեցնում է այդ երկրների պաշարները, եւ զենք արտադրողները չեն ցանկանում նոր արտադրական գծեր բացել՝ առանց երկարաժամկետ պատվերների կայուն հոսքի:

Հասկանալի չէ նաեւ, թե ինչպես կարող է Չինաստանն արձագանքել, եթե ԱՄՆ-ն արագացնի զենքի առաքումը Թայվան:

ԱՄՆ պաշտոնյաները որոշում են Թայվանին վաճառվող զենքի քանակն ու տեսակները՝ զգուշորեն տեղեկացնելով Թայվանի պաշտոնյաներին եւ ԱՄՆ զենք արտադրողներին, որ նրանք կհրաժարվեն որոշ խոշոր համակարգերի պատվերներից՝ հօգուտ ավելի փոքր եւ ավելի շարժական զենքերի: Բայդենի վարչակազմը սեպտեմբերի 2-ին հայտարարեց, որ հավանություն է տվել 1.1 միլիարդ դոլար արժողությամբ Թայվանի զենքի վեցերորդ փաթեթին, որը 60 ափամերձ «Հարփուն» հականավային հրթիռ է ներառում: ԱՄՆ պաշտոնյաները նաեւ քննարկում են, թե ինչպես պարզեցնել վաճառքի եւ առաքման գործընթացը:

ԱՄՆ-ն չի կարողանա նույնքան հեշտ համալրել Թայվանի պաշարները, որքան Ուկրաինան՝ հարեւան երկրներից ցամաքային ուղիների բացակայության պատճառով։ Պաշտոնյաներն ասում են, որ նպատակն այժմ ապահովելն է, որպեսզի Թայվանը բավարար սպառազինություն ունենա պաշտպանվելու համար, քանի դեռ օգնությունը տեղ չի հասել: Անցյալ ամիս Բայդենն ասել էր, որ ամերիկյան զորքերը կպաշտպանեն Թայվանը, եթե Չինաստանն «աննախադեպ հարձակում» իրականացնի կղզու վրա:

ԱՄՆ պաշտոնյաներն ավելի ու ավելի են ընդգծում Թայվանի համար ավելի փոքր, շարժական զենքի կարիքը, որը կարող է մահացու լինել չինական ռազմանավերի եւ ինքնաթիռների դեմ, մինչդեռ կարող է խուսափել հարձակումներից, ինչը այսպես կոչված ասիմետրիկ պատերազմի կենտրոնական էլեմենտն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ