News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դատական որոշումից հետո Սլովենիայի խորհրդարանը միասեռ զույգերին թույլատրել է ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել, գրում է Euronews-ը եւ հավելում, որ երկիրն առաջինն է Արեւելյան Եվրոպայում, որ նման քայլի է դիմում:

Դատարանի որոշումը պատճառաբանվել է նրանով, որ ամուսնության սահմանումը որպես տղամարդու եւ կնոջ միություն՝ խտրականություն է գեյերի եւ լեսբուհիների նկատմամբ։

Ընտանեկան օրենսգրքի փոփոխությանը կողմ է քվեարկել 48, դեմ՝ 29 պատգամավոր, մեկը պատգամավոր ձեռնպահ է եղել։

Նշենք, որ 2015 թվականին Սլովենիայում հանրաքվե է անցկացվել, որի ժամանակ քաղաքացիների 63 տոկոսը դեմ է քվեարկել միասեռ ամուսնությունների օրինականացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ