News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այ-Դա անունով մարդանման ռոբոտը` բրիտանական խորհրդարանում Լորդերի պալատի թվային տեխնոլոգիաների հանձնաժողովի նիստում ելույթ ունենալու հրավեր է ստացել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Նշվում է, որ իր խոսքում ռոբոտը կպատմի, թե ինչպես է արհեստական ​​ինտելեկտն ազդում ժամանակակից արվեստի զարգացման վրա։ Այ-Դան, ի թիվս այլ բաների, կխոսի այն մասին, արդյոք ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդիկ պետք է վախենան նեյրոնային ցանցերի ակտիվ զարգացումից եւ տեքստային հարցումների հիման վրա պատկերներ ստեղծելու կարողությունից։

Հումանոիդի ստեղծողը պատկերասրահի սեփականատեր, բրիտանացի Էիդան Մելլերն է։ Ռոբոտը, որը ստեղծվել է 2019 թվականին, ելույթ կունենա նախատեսված է հոկտեմբերի 11-ին:

Այ-Դան իր անունը ստացել է առաջին կին համակարգչային ծրագրավորող Ադա Լավլեյսի անունով: Ռոբոտը հագեցած է տեսախցիկներով, որոնք փոխարինում են աչքերին, նկարչուհին կարող է նաեւ խոսել, պատասխանել հարցերին եւ նկարներ ստեղծել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ