News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում հրապարակվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Նրա օգտին միաձայն քվեարկել է 65 պատգամավոր։

Արտահերթ նիստի ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են նաեւ ԿԸՀ անդամների թափուր պաշտոնների թեկնածությունները։ Ընդհանուր առմամբ խոսքը 12 թեկնածուի մասին էր (առանց Հովակիմյանի)։ Սակայն այսօր դիտարկվել է ընդամենը 6 հոգու թեկնածությունը։

Ընտրվելու համար թեկնածուներից պահանջվում էր ապահովել պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ը։ Այսինքն՝ առկա 107 ձայնից 64-ը, բոլոր 6 թեկնածուները, ըստ գաղտնի քվեարկության, ստացել են 65-ական ձայն։

Ընդամենը նշում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքների, չի մասնակցել քննարկումներին եւ քվեարկությանը, փաստորեն՝ բոյկոտելով Ազգային ժողովի աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ