News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Համաձայն Ոստիկանության զորքերի 2022 թվականի պատրաստության պլանի՝ Ոստիկանության զորքերի ենթակա ստորաբաժանումների մասնակցությամբ հոկտեմբերի 3-4-ը անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ «Հատուկ կարևորագույն օբյեկտի պաշտպանության ժամանակ հավանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման հատուկ օպերացիա» թեմայով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժությունը ղեկավարում էր ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունը՝ հրամանատար, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ:

Նախ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, ապա հետախուզական տվյալների համաձայն կատարել են ուժերի և միջոցների տեղաշարժ դեպի հատուկ միջոցառման անցկացման շրջան, որտեղ էլ համագործակցելով միմյանց հետ՝ հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները՝ հայտնաբերելով և վնասազերծելով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ