News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Էրդողանին հետաքրքիր էր Հայաստանը թյուրքական աշխարհի սատելիտ դարձրած Փաշինյանին տեսնելը։ Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նա նշեց, որ Թուրքիան երբեք չի թաքցրել կապը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական օրակարգերի միջեւ։

«Անկարան երբեք չի թաքցրել, որ Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորված է լինելու հայ-ադրբեջանական հարցերի լուծմամբ»,-ընդգծեց Կիվիրյանը։

Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի բազմաթիվ ռազմավարական սխալները հանգեցրել են նրան, որ ադրբեջանցիներն ու թուրքերն իրենց զգում են որպես մեկ ազգ եւ մեկ պետություն եւ հանդես են գալիս որպես միասնական ճակատ։

«1990-ականներից սկսած հայերը պետք է ամեն ինչ անեին Ադրբեջանը Թուրքիայից անջատելու համար։ Սա կլիներ մեր անվտանգության եւ Արցախի պահպանման երաշխիքը»,-նշեց վերլուծաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ