News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի Արեւմտյան Պապուա նահանգի ոստիկանությունը աշխատանքից ազատել է երկու սպաների՝ Ինդոնեզիայի զինված ուժերի 77-ամյակը նշելիս «ոչ պատշաճ վարքագծի» համար, հայտնում է ANTARA-ն։

Ճանապարհային երթեւեկության բաժնի երկու սպա լիզել են տորթը, որը Արեւմտյան Պապուայի ոստիկանությունը մտադիր էր նվիրել ռազմական հրամանատարությանը՝ Ինդոնեզիայի ազգային բանակի տարեդարձի կապակցությամբ։

«Նրանք խայտառակ կերպով հեռացվել են մեր շտաբում կայացած դատավարությունից հետո», - մամուլին ասել է Արեւմտյան Պապուա նահանգի ոստիկանության հասարակայնության հետ կապերի ղեկավար Ադամ Էրվինդին:

Միջադեպի օրը՝ հոկտեմբերի 5-ին, Արեւմտյան Պապուայի ոստիկանապետ Դանիել Թախի Մոնանգը պաշտոնական ներողություն է խնդրել տարածաշրջանային ռազմական հրամանատարության ղեկավարին եւ ամբողջ Ինդոնեզիայի ազգային բանակի անդամներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ