News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում սահմանապահները ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է պիթոն տեսակի երեք օձ տեղափոխել Կանադա, գրում է Mirror-ը եւ հավելում, որ տղամարդն օձերին թաքցրել է տաբատի մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդու անունը Կալվին Բատիստա է։ Եթե ​​նրա մեղքն ապացուցվի, նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլար տուգանք. իրավիճակը սրում է այն փաստը, որ ամերիկացին փորձել է արտահանել օրենքով պաշտպանված սողունների ինվազիվ տեսակներ։

Ըստ մասնագետների՝ խոսքը Ֆլորիդայում բնակվող բիրմայական պիթոնների մասին է։ Այս տեսակի օձերը վայրի բնության մեջ կարող են ապրել մինչեւ 25 տարի, իսկ երկարությունը հասնում է յոթ մետրի: Մարդկանց համար նրանք վտանգավոր չեն եւ հիմնականում սնվում են մանր կենդանիներով՝ փաթաթելով զոհին՝ մինչ նա խեղդամահ է լինում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ