
Ադրբեջանական «Ժողովրդավարություն եւ բարեկեցություն» կուսակցության ակտիվիստները Բաքվում ՌԴ դեսպանատան դիմաց ցույց են կազմակերպել`պահանջելով Ղարաբաղից դուրս բերել խաղաղապահ ուժերը, հայտնում է Turan-ը:
Ակցիայի մասնակիցները՝ «Ռուսական օկուպացիոն բանակ, հեռացի՛ր Ղարաբաղից» մակագրությամբ պաստառներով են եղել: Պարզելով Ադրբեջանի եւ Ուկրաինայի դրոշները՝ մասնակիցները ուկրանական պատերազմն անվանել են «ցեղասպանություն»:
«Ռուսական բանակը կազմակերպել է Խոջալուի ողբերգությունը՝ «Արյունոտ հունվարը» եւ նրանք, որոնք իրենք իրենց հրավիրել են Ադրբեջան, պետք է մեղքերի թողություն խնդրեն: Քանի դեռ ռուսական բանակն այնտեղ է օկուպացիան չի ավարտվի», - նշել են ցուցարարները:
Դեսպանատան մուտքին ցուցարարների ճանապարհը փակել են ոստիկաններն ու հակակառավարական կոչեր հնչելուն պես ցրել ցույցը՝ բերման ենթարկելով երկու ցուցարարի: