News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Երևանում հոկտեմբերի 7-ին տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայկական պատվիրակությունը ներկայացել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ղազախականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգի ու եվրասիական տարածաշրջանում բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Նշվում է , որ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային խնդիրներին և միջազգային օրակարգի հրատապ հարցերին։ Այս համատեքստում Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականության անընդունելիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ