News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մեծագույն խանդավառությամբ պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրություններին: Բոլորի աչքի առաջ ու առանց ավելորդ համեստությունների ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեւանցիների հետ հանդիպումների անվան տակ բացահայտ քարոզարշավ է իրականացնում կամ փորձում շոշափել մարդկանց տրամադրվածությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող ՔՊ-ում արդեն անգամ Ավինյանի նախընտրական շտաբի պետի հավանական թեկնածուին են քննարկում: Մեր տեղեկություններով՝ նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է: Թեեւ ՔՊ-ի ներսում ոչ բոլորն են ընդունում հանգամանքը, որ հենց Թորոսյանը պետք է ղեկավարի Ավինյանի շտաբը, բայց կարծես համակերպվել են այդ մտքի հետ: Եվ, առհասարակ, թեեւ մեկ տարի ժամանակ կա Երեւանի ավագանու ընտրություններին, բայց իշխանականները մի քանի թեւի ու թիմի են բաժանվել եւ ներքին պայքար են տանում, թե ում խոսքը պետք է վերջինը լինի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի՝ վերին էշելոնի դեմքերն անում են հնարավորը, որ կարողանան իրենց ցանկալի անձանց ներառել ավագանու համամասնական ցուցակում: Այս օրերին, երբ հասարակությունը, շունչը պահած, ամեն պահի սպասում է, որ հակառակորդի հաջորդ արկը կարող է Երեւանի վրա ընկնել, իշխանականները քաղաքապետի ընտրության են պատրաստվում: Ի~նչ էլ սիրտ ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում
Հյուպատոսական հիմնարկների կողմից օգտագործվող մեքենաների 2 համարանիշներից մեկը նա ջանում է անվավեր...
Ամենաշատ