News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները նախապես պլանավորած են եղել Անկախության տոնի հետ կապված պետական ողջ համակարգին պարգևավճար տրամադրել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, գերատեսչությունների ղեկավարներն ու աշխատակազմերի ղեկավարները արդարացել են՝ նշելով, որ պարգևատրում չի եղել՝ կապված երկրում տիրող վիճակի հետ, քանի որ ռեսուրսներն ու հնարավորություններն ուղղվել են այդ պահին առաջնային հանդիսացող խնդիրների լուծմանը։

Թերթի հետ զրույցում պետական համակարգի պաշտոնյաներից մեկն ասել է, որ պարգևավճարների հետ կապված լուրջ դժգոհություն կա ողջ համակարգում։ Կառավարության մեր աղբյուրն իր հերթին փոխանցում է, որ վարչապետի աշխատակազմից գերատեսչություններին փոխանցվել է, որ պարգևավճար լինելու է, ուղղակի ներկայում ճշտվում են ժամկետները. նախնական տեղեկություններով, հնարավոր է, որ արդեն նոյեմբերին նշյալ «բացը» լրացվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ