News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի համար պատասխանատու է ուկրաինական կողմը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ղրիմի Պետական ​​խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը։

«Ուկրաինացի վանդալներին հաջողվել է արյունոտ ձեռքերով հասնել Ղրիմի կամրջին։ Նրանք հիմա հպարտանալու բան ունեն․ իրենց կառավարման 23 տարիների ընթացքում Ղրիմում չեն կարողացել ոչինչ կառուցել, բայց կարողացել են վնասել ռուսական կամուրջը։ Սա է Կիեւի ռեժիմի եւ ուկրաինական պետության ողջ էությունը։ Մահն ու կործանումը միակ բանն է, որը նրանց մոտ ստացվում է»,-գրել է Կոնստանտինովը։

Ղրիմի կամրջին հասցված վնասը արագ կվերականգնվի, նշել է նա։

«Իհարկե, միջադեպի պատճառները կպարզվեն։ Բարեբախտաբար, դրանք լուրջ բնույթ չեն կրում»,-հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ