News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում 25-ամյա կինը որոշել է հրաժարվել դաստիարակության ավանդական մեթոդներից, հայտնում է The Sun-ը։

Մոր խոսքով՝ իր երկու մանկահասակ երեխաներին պետք չեն մանկասայլակներ եւ ճաշի համար բարձր աթոռներ։

«Ինձ չեն անհանգստացնում այն մարդիկ, որոնք համաձայն չեն իմ «հակասական» կանոնների հետ: Մայրերին քննադատում են անկախ նրանից, թե ինչ են անում, հատկապես համացանցում։ Այդ իսկ պատճառով կարեւոր է խոսել«վիճելի» բաների մասին»,- թերթին ասել է աղջիկը։

Մայրը երեխաներին արգելել է կոշիկ հագնել, քանի որ կարծում է, որ կոշիկները աղավաղում են ոտնաթաթի ձեւը, ուստի նրա դուստրն ու որդին բոբիկ են քայլում լողափին եւ ընտանեկան զբոսանքների ժամանակ։

«Սրա կարեւոր գործոնը մկանների եւ հոդերի զարգացումն է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կոշիկները փոխում են ոտնաթաթի տեսքն ու ձեւը, ուստի ես չեմ հասկանում, թե ինչու խաթարել դրանց բնական զարգացումը, եթե կոշիկները շատ դեպքերում պարզապես անհրաժեշտ չեն»,- խոստովանել է ավստրալուհին։

Կինը հրաժարվել է նաեւ որդուն եւ դստերը լողի պարապմունքների ուղարկել, չնայած որ նրանք ծովի մոտ են ապրում։ Նրա կարծիքով՝ հոսանքները եւ քարերը շատ վտանգավոր են, ուստի ինքը փորձում է երեխաների մոտ ջրի նկատմամբ հետաքրքրություն չառաջացնել։

Ինչպես հավելել է կինը, իրենք ապրում են փոքրիկ քաղաքում եւ այս կանոններին են հետեւում իրենց կենսակերպում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ