News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատանքը նախօրեի՝ հոկտեմբերի 7-ի երեկոյան վերականգնվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի առեւտրականներից մեկը։

«Տեսչական մարմին այցելելուց հետո բանավոր կերպով մեզ թույլատրեցին վերսկսել աշխատանքը։ Չենք կարող ասել՝ կրկին հնարավոր է փակվի կենտրոնը, թե՝ ոչ։ Չորեքշաբթի կրկին ստուգումներ են լինելու»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին «Փեթակի» առեւտրականները բողոքի ակցիա էին արել Կառավարության մոտ՝ հիմնավորելով, որ այդ օրը սովորականի նման աշխատանքի գնալիս տեսել են, որ կենտրոնը փակ է։ Ավելի ուշ բողոքի ակիցայի մասնակիցները գնացել էին Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի շենք։

Տեսչական մարմինը պարզաբանեց, որ առեւտրի կենտրոնի աշխատանքների դադարեցման պատճառն այն է, որ 2021 թվականի հունիսի 14-ից 18-ն արված ստուգումների ընթացքում հայտնաբերվել էր հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտում, որոնց վերացման համար սահմանվել էր ժամկետ, սակայն դրա ավարտից հետո խնդիրները չէին լուծվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ